27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բախտ չունեմ … երկիրն էլ երկիր չի …

Խոսելու կարողությունը մեծ իշխանություն է, որ մեզ տրվել է Աստծու կողմից: Մի գուցե դուք դժգոհ եք կյանքից ու չեք հասել ձեր նպատակներին: Իսկ հնարավո՞ր է, որ սա մասամբ այն բառերի ու խոսքերի պատճառով է, որ դուք խոսել եք անցյալում: Որովհետև «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, եւ ով հաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը» (Առ 18:21):

Հնարավո՞ր է, որ դուք տրտնջացել եք ու ասել այնպիսի խոսքեր, ինչպես օրինակ, «էս կյանքում արդարը ոչ մի տեղ չի հասնի, բախտ չունեմ … երկիրը երկիր չի, ես երբեք չեմ կարող հաղթահարել իմ դժվարությունները, ես երբեք չեմ կարող թարգել ծխելը կամ խմելը»:

Եթե դուք այսպիսի խոսքերով լցնեք ձեր միտքը, բա Աստուծո ուժն ու՞ր մնաց: Եթե այսպիսի թերահավատությամբ ապրենք, ապա ոչ մի բան էլ չի ստացվի, քանզի գրված է, որ երկմիտ մարդը թող հույս չունենա Աստծուց մի բան ստանալ: (Հակ. 1:6): Պետք է սա փոխել ու հույսի, հավատքի ու հաղթանակի խոսքերով լցնել մեր միտքն ու կյանքը:

Օրինակ. «Տեր, ես զղջում եմ ինձ թույլ ու անհաջող համարելու համար, բայց իմ ապագան այդպիսին չէ, որովհետև այսուհետև իմ ներկան ու ապագան լցված է քեզանով»: «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կմխիթարեն։ (Սղ 22:5) 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ