02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների Տեր, աղաչում եմ Քեզ, փարատիր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանիր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:

Օգնության աղոթք

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին: Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, […]

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները հանդիպում են 1785թ․, Ղուկաս կաթողիկոսի ագուլեցի Թումանի որդի Իփակչի Աստվածատուրին ուղարկած թղթի մեջ։ Եկեղեցու առաջին շինությունը փայտաշեն էր, որի տեղը 1922 թվականին Զոհրապ, Մարկոս, Բաբա և Օհանջան Տեր Մաթևոսյան Թառումյան եղբայրների միջոցներով ու ջանքերով կառուցվեց քարաշեն եկեղեցի։ Վերջինիս մասին վկայությունը պահպանվել է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա […]

Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի  Դրախտիկ գյուղի արևմտյան մասում՝ մի բարձրադիր բլրի գագաթի հարթ տափարակին, որի շուրջը նախկինում տարածվել է գյուղը։ Տեղացիներին այն հայտնի է Նարեկավանք և Նռնեգավանք անուններով։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորի աջ եզրաքարի վրա պահպանված արձանագրության՝ կառուցվել է Թվին ՌՂԴ (1645 թվականին), սակայն պատերին ագուցված բազմաթիվ խաչքարեր ներկայիս […]

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Երեկոյան աղոթք քնելուց առաջ

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին: Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար, արդ, տուր Քո ծառային […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի