07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Երեկոյան աղոթք քնելուց առաջ

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին: Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար, արդ, տուր Քո ծառային […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից […]

Ուրբաթ օրվա աղոթք

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, […]

Չարից պաշտպանության աղոթք

Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ, որ քո արյունով գներցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ, քո սուրբ անունով կնքված տաճարս. […]

Հինգշաբթի օրվա աղոթք

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից […]

Աղոթք չորեքշաբթի օրվա

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի […]

Երեքշաբթի օրվա աղոթք

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված