15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Հզոր, պահպանիչ աղոթք

Տեր Հիսուսը խորհուրդ է տալիս ամեն օր այս պահպանիչ աղոթքը անել¸ քանի որ վերջին օրերում միայն սուրբ Միքայել հրեշտակապետին է իրավունք տրվելու սատանային կապելու և կրակի լիճը նետելու 1000 տարով…   Աղոթք Սուրբ Միքայել Հրեշտակապետին Սուրբ Միքայել Հրեշտակապետ,  կռվի օրը պաշտպանիր մեզ, եղիր պաշտպան ընդդեմ չարի և դևերի ծուղակների: Մենք խոնարհաբար աղոթում ենք. թող Աստված […]

Ճանապարհի համար աղոթք

Առաջնորդ կյանքի եւ ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը եւ ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ եւ մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երեւելի ու աներեւույթ թշնամիներից եւ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի […]

Զինվորի աղոթք

Ամենակարող Տե´ր. Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ: Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու […]

Երեկոյան կարճ աղոթք

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

Երիտասարդի աղոթք

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում […]

Աղոթք հայոց եկեղեցու եւ հայ ազգի համար

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին: Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում: Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության […]

Աղոթք Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի մեծդ Իշխան, փառապանծ Հրեշտակապետդ Սուրբ Միքայել, մենք՝ քո բարեպաշտներս, քո առաջ խոնարհաբար ծունկի իջած, ողջունում ենք քեզ և սրտազեղ սիրով խնդրում ենք քո հզոր պաշտպանությունը և քո ազդու միջամտությունը Ամենասուրբ Երրորդության գահի առաջ: Փառքի այդ գահից, բարերար ցողի նման, մեր սրտերի վրա իջեցրու Աստվածային Շնորհը, որի օգնությամբ մենք կապրենք քրիստոնեավայել աստվածասեր վարքով, […]

Զորավոր աղոթք չարից պաշտպանվելու համար

Աղոթք Սուրբ Միքայել Հրեշտակապետին   Սուրբ Միքայել Հրեշտակապե՛տ,կռվի օրը պաշտպանիր մեզ, եղիր պաշտպան ընդդեմ չարի և դևերի ծուղակների: Մենք խոնարհաբար աղոթում ենք. թող Աստված սաստի նրանց, և դո՛ւ, ով իշխան երկնային զորաց, սատանային և մնացած բոլոր չար ոգիներին, որ այս աշխարհ են սողոսկում հոգիներ կործանելու համար, Աստծո զորությամբ դժո՛խք նետիր: Ամեն:

Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության. Մեծ Պահք

ՄԵԾ ՊԱՀՔ ` Արտաքսումի հուշ եւ Վերադարձի կանչ.. «Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս Նրա միջոցով, Ով սիրեց մեզ» (Հռոմ.8:37) Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության… «Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ՝ ասաց. -Գնա՛նք մեր […]

Վաղ առավոտյան աղոթք

Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստված, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը: Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու եւ պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի