16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

2 համասեռամոլ դիմել է քահանային (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե եղել են դեպքեր, երբ համասեռամոլը դարձի գալու խնդրով դիմել է քահանային: Նա պատմեց, որ նախորդ տարվա մեջ 2 այդպիսի դեպք եղել է: «Այստեղ շատ կարևոր է իրենց ցանկությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ովքե՞ր են երկնքում հզորները

Երեխաներիս բացատրում էի, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսի այն խոսքը, թե «երկնքի արքայությունը բռնադատվում է և հզորներն են հափշտակում այն» (Մթ. 11:12): Ովքե՞ր են երկնքում հզորները: Նրանք, ովքեր խոնարհ են, համբերատար են, ներողամիտ են, չեն նախանձում, չեն դատում, չեն մեծամտանում, սիրում են Աստծուն ու մարդկանց: Հեշտ ե՞ն այս բաները պահելը: Ոչ: Մեծ ուժ է […]

Կարիքը չկա՞ր, որ Վեհափառն անդրադառնար պղծության քարոզին (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղյակ չէ, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան հրավիրված ու բարձր մակարդակով դիմավորված աշխարհահռչակ Էլթոն Ջոնի հայտարարություններին համասեռամոլների մասին: «Մասնակիցը չեմ եղել հանդիպման, չգիտեմ՝ ինչ է քննարկվել»,-նշեց նա: Հարցին, թե չկա՞ր արդյոք անհրաժեշտություն, որպեսզի Վեհափառն […]

Եկեղեցուց լավ որևէ մեկը չի կարող համասեռամոլների իրավունքը պաշտպանել (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ հասարակության մեջ տարբեր ընկալումներ եղան աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի՝ համասեռամոլների ազատության վերաբերյալ հայտարարության հետ կապված: «Եկեղեցու դիրքորոշումը մեծ հաշվով երբևէ չի փոխել այս հարցի վերաբերյալ, և, ցավք սրտի, ամբողջ մտահոգությունն այն է, որ եկեղեցու դիրքորոշումը աղճատված է ներկայացվում, ու այդ կերպ ներկայացվում է, թե իբրև թե […]

Ամենից առաջ աղոթք անենք իշխանավորների համար

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ եւ սրբությամբ. ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: (1 Տիմոթեոս 2:1-4)

Աստված զգուշացնում է, որ սա էլ մի օր վերջ կունենա

Միայն Աստված է, որի խոսքի վրա կարելի է հիմնվել աներկբա: Միայն Աստված է, որի վրա կարելի է հույս ունենալ անտարակույս: Միայն Աստված է, որի խոսքը փոփոխության չի ենթարկվել մինչև հիմա: Միայն Աստված է, որ ամոթով չի թողնում մեզ` իրեն ապավինելիս: Միայն Աստված է, որ թաքնված չէ կեղծ բարեպաշտության տակ: Միայն Աստված է, որ փնտրում է […]

Գարեգին Բ-ն դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը: Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի […]

Երբ բացահայտ պղծության հարձակում է կատարվում

Տեսեք Էլթոն Ջոնն ինչ էր ասում: «Որպես կազմակերպություն, մենք հույս ունենք ՁԻԱՀի (սպիդ) և ԼԳՏԲ համայնքի հետ որոշ աշխատանք տանել, և դրա համար ենք եկել այստեղ հանդիպման: Իրենց հետ ուզում ենք կոնտակտ հաստատել, որ ետ վերադառնանք Անգլիա այնտեղից ՕԳՆԵԼՈՒ համար: Լավ է որ օգնում ես փոխելու համար: Վերջին 25 տարվա ընթացքում շատ գործ է կուտակվել […]

Ինչպես մեր երեխաներին, այդ թվում՝ Ձեր մանկահասակ դստերը բացատրենք Էլթոն Ջոնի «Ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ» արտահայտությունը. բաց նամակ վարչապետին

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, բնավ չցանկանալով ստվերել սիրո եւ համերաշխության համաժողովրդական մթնոլորտը կամ սեպ խրել միասնականության մեջ՝ չենք կարող չարձագանքել երգիչ Էլթոն Ջոնի այցին և ելույթին: Թյուրըմբռնումից խուսափելու համար խնդրում ենք սույն ինքնաբուխ նախաձեռնությունը չորակել ՀՀ նոր կառավարության դեմ ուղղված քայլ և չդիտարկել այն որպես հակահեղափոխական միջոցառումների մաս: Հարգելով Էլթոն Ջոնի երաժշտական ժառանգությունը, բարեգործական գործունեությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի