11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ե՞րբ աղոթել և որքա՞ն ժամանակ

Ե՞րբ աղոթել և որքա՞ն ժամանակ հատկացնել դրան։ Սուրբ Պողոս առաքյալն ասում է․ «Անդադար աղոթեցե՛ք» (Ա․Թես․5:17): Սուրբ Գրիգոր Աստվածաբանը գրում է․ «Աստծո մասին հարկավոր է հիշել առավել հաճախ, քան շնչում ենք»։ 

Ըստ էության, քրիստոնյայի ամբողջ կյանքը պետք է ողողված լինի աղոթքով։ Շատ վշտեր, դժբախտություններ և անհաջողություններ պատահում են հատկապես այն պատճառով, որ մարդիկ մոռանում են Աստծուն։ Չէ՞ որ նույնիսկ հանցագործների շրջանում կան հավատացողներ, սակայն հանցանք գործելու պահին նրանք չեն հիշում Աստծուն։ Դժվար է պատկերացնել մեկին, ով սպանության կամ գողության պահին մտորի Ամենատես Աստծո գոյության մասին, Ումից ոչ մի չարիք թաքցնել հնարավոր չէ։ Եվ, առհասարակ, յուրաքանչյուր մեղք գործվում է այն պահին, երբ մարդն Աստծո մասին չի հիշում։ 

Մարդկանց մեծամասնությունը չի կարող աղոթել ամբողջ օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատկացնել որոշակի ժամանակ, նույնիսկ եթե այդ ժամանակը կբավականացնի Աստծո գոյության մասին հիշելուն միայն:

Ավետիք Հարությունյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ