13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Թալանել են գեներալի որդուն. Առավոտ

«Առավոտի» տեղեկություններով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյա­նի որդու` Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել: Մեր տեղեկություններով պաշտոնանկու­թյունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը բնակարան, հո­ղակտոր, մի բանի ավտոմեքենա: Վեդեցիների պնդմամբ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել […]

Տեղափոխվել են Հայաստան

Ժամը 02.20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների: Ուղևորներին դիմավորեցին ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Գիշերվա ընթացքում սպասվում է ևս երկու չվերթ, որով Հայաստան կտեղափոխվեն ևս ՀՀ 108 քաղաքացի: Հիշեցնենք, որ […]

Սա հիշեցնում է Լենին-Աթաթուրք դաշինքը` իր բոլոր հետեւանքներով. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: -Պարոն Շահնազարյան, ռուս-թուրքական հարաբե­րությունների կարծես թե հաշտեցման գնալը (թուր­քական կողմը շնորհակա­լություն հայտնեց Ղազախս – տանին եւ Ադրբեջանին Ռու­սաստանի հետ հարաբերու­թյունների կարգավորմանն աջակցելու համար) ի՞նչ ազ­դեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա: -Չէի ասի, որ ազդեցությունը կլինի դրական: Լարվածությու­նը, որ ստեղծվել էր Ռուսաս­տանի եւ Թուրքիայի միջեւ` կապված […]

Հակառակորդն անկանոն բնույթի կրակոցներ է արձակել

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Գնդապետի կինը կդիմի Սերժ Սարգսյանին. Հրապարակ

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը շարունակ­վում է: «Այս պահին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում Խաչիկ Կոսյանի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց սույն գործով մեղադրվող արդարադատության լեյտենանտ Խ. Կոսյանի փաստաբա­նը`Վաչագան Քոսյանը: Նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ այցելում է իր պաշտպանյալին, որը, փաստա­բանի հավաստմամբ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ վստահ է, […]

Դա ինչ-որ շինծու վարկած է, որը ներկայացվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից. Է․ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին հնչած հարցերին Գերմանիայի երկրորդ հեռուստատեսություն. Հարցս ուղղում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Դուք քիչ առաջ գոհունակություն հայտնեցիք Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ: Պարոն նախարար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է դա նշանակում Հայաստանի քաղաքականության համար: Էդվարդ […]

ԱԱԾ-ն բացահայտումներ է արել. Հրապարակ

Մեր տեղեկություններով` հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ եւ յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել:   Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը՝ համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած  հանձնառություններին: «Մենք […]

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ս.թ. ապրիլին ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված