13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՃՈ ակտերը անվճարունակ անձանց վերագրելու քրգործով մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում՝ պաշտոնատար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ Հաշվի առնելով կատարված հանցագործության մեջ ընդգրկված անձանց քանակը, աննախադեպ բնույթն ու հասարակական մեծ հնչեղությունը, տեղեկացնում ենք, […]

Հունիսի 30- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 30- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը և ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակների ղեկավար Գուրգեն Մուշեղյանը: ԹԵՄԱ՝ առատ տեղումների վնասակար հետևանքներն ու ռիսկերը Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի համար:

Բասկետբոլի Հայաստանի ազգային ընտրանին համառ պայքարում զիջեց գործող չեմպիոնին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջեց ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Այս մասին գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստներն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորրացիներին: […]

Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հունիսի 29-ին` Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ,  ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ […]

Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ամրապնդման գործում կարևորում ենք երկկողմ բարձրաստիճան այցերը. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին. Հարգելի տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ կրկին ողջունել Երևանում իմ լավ բարեկամ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Այս այցելությունը պարոն Շտայնմայերը իրականացնում է և որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար, և որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Մեր հանդիպումը լավ առիթ էր քննարկելու Հայաստան-Գերմանիա […]

Երեւանի որոշ հատվածներում ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երեւան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի, • Նուբարաշեն վարչական շրջանի, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան  փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. […]

Քրեական գործ՝ մաքսային տեսուչի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

 ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթի իրականացման ընթացքում, ՀՀ նախկին ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 2015թ.-ի ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ […]

Նոր նշանակում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումն ու խթանումը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը եւ կարեւորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված