13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

«Օլիգարխներին իշխելն ավելի նպատակահարմար է» /վիդեո/

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ Ֆինանսական  մեծ  հնարավորություն  ունեցող  անձանց նոր  ԸՕ-ն հնարավորություն է տալիս հայտնվել գործադիրում: «Օլիգարխների առկայությունն ԱԺ-ում չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Ինչու՞ ոչ, դա նաև անվտանգության խնդիր է: Նման մարդկանց ղեկավարեկն ավելի նպատակահարմար է իշխանությունների համար: Կհիշե՞ք մի դեպք, որ  որևէ կարևորագույն հարց է քննարկվել, ու այդպիսիք  հանդգնել են  ինչ-որ դեմ […]

Հուլիսի 4-ի մեռելոցը աշխատանքային օր կլինի

ՀՀ կառավարությունը հունիսի 30-ի նիստում չի քննարկել հուլիսի 4-ի երկուշաբթիի աշխատանքային օրը տեղափոխելու հարցը։ Առաջիկա կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որին հաջորդում է հերթական մեռելոցը։ Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթին աշխատանքային օր կլինի, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը՝ ոչ աշխատանքային։ Այնպես որ 4 հանգստյան օր ունենալու շատերի հույսերը ի դերեւ ելան։

Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը  մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է […]

«Սիրուն աչքեր ունենալն էլ չի օգնի»

  «Եթե քո ողնաշարը  թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որեւէ մեկը հաշվի չի նստելու:  Հաշվի են նստում  պինդ,  ամուր մեջքի հետ:  Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց պատգամավոր  Թեւան Պողոսյանը: […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում. Մամեդյարով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է INTERFAX.RU-ն: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է անցկացնել նախագահների նման հանդիպում, մենք էլ դեմ չենք»,- հայտարարել է Մամեդյարովը: Միեւնույն ժամանակ, նա չի նշել, թե կոնկրետ երբ տեղի կունենա հանդիպումը:

Կառավարությունը Դավիթ Լոքյանին LEXUS GX տրամադրեց

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում  որոշում է կայացրել նոր ավտոմեքենա տրամադրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Կառավարության հաշվեկշռին գրանցված «Լեքսուս» մակնիշի  (թողարկման տարեթիվը՝ 2011թ., շարժիչի համարը՝ 0236991, նույնականացման համարը՝ JTJJM7FX405040796, պետ. hամարանիշը` 004LL50) ավտոմեքենան աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց տրամադրել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ պարզաբանելով, որ «նախարար Դավիթ Լոքյանին մարզեր այցելության […]

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում». Արտյոմ Հակոբյան

Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է […]

Հուլիսի 1- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 1- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը /«բրեքսիթ»-ի ազդեցությունը համաշխարհային և Հայաստանի տնտեսությունների վրա/, Հռոմի Պապի այցելության ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վարկանիշի բարձրացման վրա:

Իր նահատակությունը երևի Աստծո նախախնամություն էր.Եռաբլուրում նշվեց Արմենի ծնունդը/վիդեո/

Այսօր` հունիսի 30-ին Եռաբլուրը բազմամարդ էր, հավաքվել էին մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի հարազատները, ընկերները՝ խնկարկելու հերոսի հիշատակը, որի 22-ամյակը լրացավ այսօր: Կրտսեր սերժանտ Արմենն արիաբար զոհվեց 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն՝ ադրբեջանական հատուկ նշանառության դիվերսիոն խմբերին հետ շպրտելու ժամանակ: «Այսօր` ասում եմ շնորհավոր ծննուդդ Արմեն ջան, շնորհավոր ծնունդդ հրամանատար ջան: Հպարտ եմ, որ Արմենին ես եմ լույս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված