08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը Թոմաս Տուխելին հայտնել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին տեղեկացրել է, որ տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:   Bild-ը գրում է, որ 27-ամյա կիսապաշտպանը գերմանացի մասնագետին ուղարկել է հաղորդագրություն, որում նշել է հետեւյալը. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»:  

4 ոտքեր ունեցող երեխա է լույս աշխարհ եկել

Ղազախստանի Ակտոբե քաղաքի ծննդատներից մեկում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Այստեղ 4 ոտքեր ունեցող երեխա է լույս աշխարհ եկել։ Երեխայի վիճակը բավական ծանր է։ Բժիշկները պարզել են, որ երեխան երկվորյակներից մեկն է։ Նրա ծնողներն առողջ են, մայրը հղիության ընթացքում պարբերաբար հետազոտվել է։ Բացի այդ, փոքրիկը նաեւ սրտի անոթների խնդիրներ ունի, իսկ ավելորդ ոտքը խանգարում է […]

Հակառակորդը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց: Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ուելսին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթեց 29:9 հաշվով, երկրորդ քառրոդն ավարտվեց 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էր՝ հօգուտ Հայաստանի ընտրանու:  Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթեց 52 միավորի առավելությամբ՝ 92:40: Հանդիպման […]

Հորեղբոր դստերը դանակահարել է՝ կարծելով, որ արտամուսնական կապի մեջ է 2 եղբայրների հետ

Կոտայքի մարզում այս գարնանը 31-ամյա կնոջը դանակահարելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ազիզ Խուդոյանը համոզված է եղել, որ հորեղբոր դուստրն արտաամուսնական կապի մեջ է գտնվում Քանաքեռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ Միրոյանների հետ: Մարտի 9- ին հորեղբոր դստերն ամուսնու մոտ ուղեկցելու պատրվակով նրան տաքսիով […]

Ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողականքննություն: Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից ևգրանցվել կադրերի ռեզերվում: Ծառայողական քննությունը շարունակվում է:

Լեհաստան-Պորտուգալիա. բուքմեյքերական կանխատեսումներ

Այսօր մեկնարկում է «Եվրո-2016»-ի քառորդ եզրափակիչը, որի շրջանակներում երևանյան ժամանակով 23:00-ին կկայանա Լեհաստան-Պորտուգալիա հանդիպումը: Հանդիպումը կկայանա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Բուքմեյքերները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները՚ Լեհաստանի հաղթանակ՝ 3.63 Պորտուգալիայի հաղթանակ՝ 2.3 Ոչ ոքի՝ 2.9:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված