08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մինչեւ տարեվերջ` 2 շրջան. Հայկական Ժամանակ

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը կճնշի ՀՀ-ին, եւ Աղդամն ու Ֆիզուլին կտրվեն Ադրբեջանին: Թուրքիայի եւ Ռուսաստանի նոր սիրառատ հարաբերությունները հայերի համար ոչ մի լավ բանի չեն բերի, լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով Թուրքիա-ՌԴ նոր հարաբերություններին:

Պատերազմը կանխելու համար. Առավոտ

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից խուսափելու տարբերակը տեսնում են բանակցային գործընթացի վերսկսմամբ, իսկ մինչ այդ, աշխատանքային հանդիպումներն արագացնելով, փորձում, են հենց այդ ճանապարհով հեռացնել պատերազմի վերսկսման վտանգը: Այն հարցին էլ` եթե Ալիեւի մտքին լինի պատերազմ վերսկսել, հատկապես, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել են, արդյոք Ալիեւը հաշվի կառնի՞ միջազգային հանրության կարծիքը, ու կկարողանա՞ն այդ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բիոմետրիկ անձնագրերը վերջացել են. 168 Ժամ

Ամառային հանգստի շրջանից առաջ Ոստիկանության անձնագրային բաժին­ներում սովորաբար առավել մեծ ակտի­վություն է նկատվում: Ու թեև այս օրերին անձնագրայիններն աշխատում են գեր­ծանրաբեռնված մեծ հերթերի պայման­ներում, սակայն քաղաքացիները ստիպ­ված են սահմանված 5 օրվա փոխարեն ավելի շատ սպասել, մինչև կկարողանան ստանալ կամ թարմաց­նել անձնագրերը: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզա­բանեց, որ անձնագրայիններում առաջացած դժվարությունների […]

Խաղի համար է անհրաժեշտ. Հրապարակ

Իշխանությունը մտմտում է, թե ինչ կոնֆիգուրացիա է լինելու ապագա Աժ-ում մյուս միավորումների մասով, որում իր ուրույն տեղն ունի նաեւ նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը: Այն ոչ այնքան ներքին, որքան արտաքին խաղի համար է անհրաժեշտ: Ու հիմա «վերեւում»չգիտեն«Համախմբումն» ում հետ կարող է դաշինքի գնալ` «Հայկական վերածննդի՞», ԲՀԿ-ի՞, ՀԱԿ-ի՞: Բոլորին հավաքել մեկ «զամբյուղում»` իշխանության համար վտանգավոր է: Դեռ իր «տղամարդկային» […]

Ավստրիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից, եթե Թուրքիան դառնա վերջինիս անդամ

Ավստրիայի կանցլեր սոցիալ-դեմոկրատ Քրիսթիան Քերնը հայտարարել է, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ, ապա հնարավոր է իր երկրում  նույնպես հանրաքվե անցկացվի՝ պարզելու համար, թե արդյոք Ավստրիան կկամենա մնալ ԵՄ-ի կազմի մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվակայքը այդ մասին Ավստրիայի վարչապետը հայտնել է  պետական հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ZIB2 հաղորդման ժամանակ: Թուրքական աղբյուրը նշում է, որ […]

ՊՆ-ում զգուշանում են. Հայկական Ժամանակ

ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրա­քանչյուրի համար`297 հա­զար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել `է 965 հա­գար դրամ` եռակի թանկ: Մինչդեռ ընդամենը 3 օր հետո հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր 108 հազար դրամ: Իհարկե, թե ՊՆ-ից, թե […]

Ցածր հաճախականություն. Առավոտ

Փողոցում մի ղարաբաղցի «բռնացրել էր» Հրանտ Բագրատյանին եւ արտասանում էր 25 տարի կրկնվող, ավանդական տեքստերը «թալանեցիք, զավոդները փակեցիք» եւ այլն: Ի՞նչ պետք է դրան պատասխանի նախկին վարչապետը. Ազ­գային ժողովի պատգամավորը, գիտությունների դոկտորը: Ինձ թվում է` նա պիտի քաղաքացուն խաղաղություն, երջանկություն եւ առողջություն մաղթեր: Բայց ոչ, պատգամավորն սկսում է նույն կրքով բացատրել, որ նա չի թալանել […]

Ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը

  Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:   ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշեց. «Սիրելի’ արիտունցիներ, վստահ եմ որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված