11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավստրիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից, եթե Թուրքիան դառնա վերջինիս անդամ

Ավստրիայի կանցլեր սոցիալ-դեմոկրատ Քրիսթիան Քերնը հայտարարել է, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ, ապա հնարավոր է իր երկրում  նույնպես հանրաքվե անցկացվի՝ պարզելու համար, թե արդյոք Ավստրիան կկամենա մնալ ԵՄ-ի կազմի մեջ:

Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվակայքը այդ մասին Ավստրիայի վարչապետը հայտնել է  պետական հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ZIB2 հաղորդման ժամանակ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից,  Ավստրիայի կանցլերը դրա հետ կապված ասել էր.

«Այս որոշումը Մեծ Բրիտանիայի տնտեսությունում ծանր հետևանքների կհանգեցնի: Բայց մենք պիտի հարգանք ցուցաբերենք Մեծ Բրիտանիայի ընդունած որոշման նկատմամբ և այդ որոշումից առաջանալիք բացասական երևույթները հասցնենք նվազագույնի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ