ԼՂ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով․ Տաջիկստանի ԱԳ նախարար

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նա ասել է, որ Տաջիկստանի դիրքորոշումն այն է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների։ […]