04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմավիրի մարզում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հուլիսի 1-ի կեսօրին մեքենաներ են այրվել:

Ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ավտովթար:

«ԶԻԼ» մակնիշի 34 FQ 007 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ հրդեհվել է, այնուհետեւ վարորդը՝ Խ. Խ.-ն, փորձել է կայանել մեքենան «ՎԱԶ-2106» 34 AM 178 համարանիշի (վարորդ՝ Է. Բ.) մակնիշի ավտոմեքենայի կողքին, ինչի հետեւանքով վերջինս նույնպես հրդեհվել է:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Խ. Խ., Խ. Ա. եւ Ու. Կ.-ն տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել են «ԶԻԼ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ