13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հանվելու է հանգստի բաղադրիչը

«Պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը»,-այս մասին  Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սոցփաթեթի չափը նույնն է մնում՝ 132 հազար դրամ, կկրճատվեն միայն ծախսելու ուղղությունները։ «Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»,-նշեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գարնանը նրա հանձնարարությամբ […]

Փրկարարները հեռացրել են մատանին

Հուլիսի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Գ.-ի մատից հեռացրել են մատանին:

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Երևանի համաչափ զարգացման համատեքստում, մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում, ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվում նաև Էրեբունի վարչական շրջանում: Աշխատանքային այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ համալիր բարեկարգման ծրագրով բակում կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղեր […]

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տայիսին՝ հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ինչի շնորհիվ, ըստ Նախագահի, միջպետական համագործակցությունն ընդլայնվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում: Սերժ […]

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հուլիսի 7-ին ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Յուրի Բաղդասարյանին եւ Մարտին Իսրայելյանին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հյուրերի այցը խորհրդարան եւ նշել, որ փախստականների խնդիրներն այս տարածաշրջանում առաջացել են Ադրբեջանի ցեղասպան եւ հայատյաց քաղաքականության հետեւանքով: Տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի դեպքերը գնահատելով որպես հանցանք ողջ […]

Միքայել Մելքումյանը չի սատարի Սամվել Բալասանյանին

Պատգամավոր Միքայել Մելքումյանը Թբիլիսիում օրեր առաջ կայացած ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում բարձրացրել է Ալիևյան կլանի ագրեսիայի, ապրիլյան պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության և զինծառայողների խոշատանգումների հարցը: վերջինս շեշտել է՝ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ադրբեջանական կողմը բովանդակային որևէ հերքում չի ունեցել՝ հակադարձելու հայ պատգամավորի ելույթին: Այս մասին այսիր Մելքումյանն ասաց լրագրողների հետ  կայացած հանդիպման […]

Փախստականները ուսանողուհիների վրա բորաթթու են լցրել ավարտական երեկոյի ժամանակ /վիդեո/

Դանիայում ուսանողական ավարտական երեկոն ավարտվել է երկու ուսանողուհիների հոսպիտալացմամբ։ Աղջիկների վրա բորաթթու են լցրել ջրային ատրճանակներից։ Ականատեսները պատմել են, որ հանցագործները փախստականներ են եղել։ Աղջիկների վրա բորաթթուն լցրել են անցնող մեքենայից, հեղուկը վնասել է նրանց դեմքը, աղջիկների աչքերը այրվել են։  

Համագյուղացուն կասկածել է իր կնոջ հետ ինտիմ կապերի մեջ.դանակահարել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասը պատճառվել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Հուլիսի 7-ի երեկոյան  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին  կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված