Միքայել Մելքումյանը չի սատարի Սամվել Բալասանյանին
Պատգամավոր Միքայել Մելքումյանը Թբիլիսիում օրեր առաջ կայացած ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում բարձրացրել է Ալիևյան կլանի ագրեսիայի, ապրիլյան պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության և զինծառայողների խոշատանգումների հարցը: վերջինս շեշտել է՝ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ադրբեջանական կողմը բովանդակային որևէ հերքում չի ունեցել՝ հակադարձելու հայ պատգամավորի ելույթին: Այս մասին այսիր Մելքումյանն ասաց լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց՝ Միքայել Մելքումյանը:
«Անհնար է ձև անել՝ իբրև ոչինչ չի եղել և հանգիստ նստել ու բանակցել: Միաժամանակ, պետք չէ տուրք տալ դիվանագիտական բարեհաճությանը, պետք է կոշտ գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին: Ամենակարևորն Արցախը կրկին բանակցային կողմ դարձնելն է»,- ասաց պատգամավորը:
Բանախոսը պաշտոնապես հայտարարեց, որ ԲՀԿ-ն Գյումրու քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանին չի սատարելու:
«Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա ԲՀԿ-ն ընտրակաշառքներ չի բաժանել և չի բաժանելու: Իսկ այն խոսակցությունները, թե կուսակցությունը ջլատվել է, ուզում եմ պաշտոնապես հերքել և ասել՝ ԲՀԿ-ն ոչ ոք չի կարող ջլատել: Կուսակցությունն ամուր է, նա իր գաղափարախոսությանը տեր քաղաքական ուժ է: Թող մեր կուսակցությունը լինի ինկուբատոր, որից նոր ուժեր կծնվեն»,- ասաց Միքայել Մելքումյանը: