08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հանվելու է հանգստի բաղադրիչը

«Պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը»,-այս մասին  Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Սոցփաթեթի չափը նույնն է մնում՝ 132 հազար դրամ, կկրճատվեն միայն ծախսելու ուղղությունները։

«Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»,-նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գարնանը նրա հանձնարարությամբ վարչապետի Վերահսկիչ ծառայությունը ուսումնասիրել է սոցփաթեթի ծախսերը, որից հետո Ֆինանսների նախարարությանն առաջարկել է տուրիստական այցելությունները չներառել պետական ծառայողների աջակցության փաթեթում՝ հայտնաբերված վատնումների պատճառով։ Աբրահամյանը էկոնոմիկայի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել է մշակել Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որպեսզի նվազագույնի հասցվեն հնարավոր չարաշահումները։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ