13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արգելվել է 408 կգ ծովի աղի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բեռի և փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Անդակո ՍՊԸ-ի կողմից Իտալիայի Հանրապետությունից ներմուծվող բեռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության […]

Ավտովթար Աճառյան փողոցում․ կա տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դրախտ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտակայքում բախվել են «Honda Fit» մակնիշի 34 AM 267 պ/հ (վարորդ Ս. Ս., ծնվ. 1990 թ.) և «Ford transit» […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

«Աշխարհը մեր շուրջը» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Ս. թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ համատեղ, արվեստասեր հանրությանը կներկայացնի գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 9-ը: Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թվականին, Երևանում: Տեխնիկական բարձրագույն կրթությունը ստացել է […]

Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը կվնասի՞ Հայաստանին

‹‹Միանգամից ասեմ, որ պետք չէ ասել՝ ռուս-թուրքական հարաբերությունները եթե լավանան, դա կարող է վնաս հասցնել ՀՀ-ին Մենք դրանից չպիտի կախված լինեինք: Արտաքին քաղաքականությունը եթե նորմալ եղավ, նման խնդիր չի առաջանա, հակառակ դեպքում, այո՛, դա կարող է բացասաբար ազդել մեր երկրի վրա››, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝ եթե երկրի արտաքին և ներքին  […]

ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահդատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չիտրամադրվում երկարատեւ տեսակցություն: Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցելդատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանիցբացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցություններիհաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատեւ տեսակցությունտրամադրվել է նախորդ […]

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կառավարությունը ձեռք կբերի 168,3 մլն դրամի դեղ

Կառավարության այսօր`հուլիսի 7-ին հրավիրված   նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով թույլատրվում է իրականացնել 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգը: Նախարարի փոխանցմամբ` հաստատված գնումների անվանացանկում ներառված դեղերը պլանավորվել են, սակայն ձեռք չեն բերվել մի շարք գործոնների պատճառով: Հանգամանքների ցանկում են՝  ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ՀՀ մարզերի […]

Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ակտիվացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված