11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հուլիսի 7-ին ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Յուրի Բաղդասարյանին եւ Մարտին Իսրայելյանին:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հյուրերի այցը խորհրդարան եւ նշել, որ փախստականների խնդիրներն այս տարածաշրջանում առաջացել են Ադրբեջանի ցեղասպան եւ հայատյաց քաղաքականության հետեւանքով: Տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի դեպքերը գնահատելով որպես հանցանք ողջ մարդկության նկատմամբ՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ նույնիսկ տասնամյակներ անց Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել: «Թալիշի խաղաղ բնակիչների սպանդը կրում էր Սումգայիթի եւ Բաքվի հայերի կոտորածների ձեռագիրը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ հյուրերն ԱԺ փոխնախագահին են ներկայացրել այցի նպատակները: Կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանն անդրադարձել է Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 660 հազար հայ փախստականների խնդիրներին: Այս համատեքստում տիկին Ավագյանը կարեւորել է միջազգային տարբեր հարթակներում հայ փախստականների խնդիրների բարձրաձայնումը, բարձրացրել ներքին տեղահանվածների վերադարձի խնդիրը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ