06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատանդ գաղափարն, առհասարակ, ինձ համար ընդունելի չէ

‹‹Պատանդ գաղափարն, առհասարակ,  ինձ համար ընդունելի չէ, այն էլ, որ այդ մարդը լինի բժիշկ: Բայց, պետք է ասեմ, որ իրարամերժ տեղեկատվություն է հնչում այս ամենի վերաբերյալ: Դժվար է ադեկվատ պատկեր ունենալ ու հստակ եզրահանգման գալ››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի կողմից իրականացված վերջին գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Վերջինս շեշտեց՝  հարկավոր է […]

Հռոմի պապն ուշագնաց է եղել պատարագի ժամանակ /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան այցի ընթացքում պատարագի ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Նրա կողքին կանգնած եկեղեցական սպասավորներն անմիջապես օգնության են հասել ու բարձրացրել նրան։ Թե ինչն է եղել ուշաթափության պատճառը, հայտնի չէ, սակայն Պապը դրանից հետո հանգիստ ելույթ է ունեցել ներկաների առաջ։

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը: «Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն […]

13 լարված գիշեր ու նորից լուսաբաց.իրավիճակը Խորենացի փողոցում

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ Ցուցարարները ցանկացել են երթ […]

ՊՊԾ գնդի գրավումը խառնել է բոլոր քաղաքական ուժերի պայմանավորվածությունները.Իրատես

«Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում եւ մի շարք քաղաքներում։ Գյումրիի հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռեւս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները եւ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ […]

Գեւորգ Կոստանյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սպասվող պատժի մասին.Ժողովուրդ

««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք եւ բռնություն: Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ […]

Ուկրաինան պատրաստ է ամեն կերպ աջակցել Թուրքիային. Ուկրաինայի դեսպան

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ հեղաշրջման փորձից հետո ստեղծված դժվար իրավիճակում իր երկիրը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` դեսպանը հիշեցնելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամենասկզբում հրապարակավ դատապարտեց հեղաշրջման փորձը, ավելացրել է «Ուկրաինան առաջին երկրներից էր, որն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն […]

Հաղորդում Ալեք Ենիգոմշյանի գործով այսօր կատարված գործողությունների վերաբերյալ

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա.Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում: Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա.Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանաման ստորաբաժանման […]

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի բողոքը մասնակիորեն բավարարվել է. ՀՔԱՎ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 27-ին մասնակիորեն բավարարել է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավագ դպրոցում աչքը եւ աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատարանը բեկանել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25¬-ի որոշումը՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով։ Վերաքննիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված