16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Սեթո Նազարյանին վիրահատում են

Այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանն այս պահին Վերակենդանացման բաժանամունքում է, նրան վիրահատում են: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ  հիվանդանոցից: Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում […]

ՊՊԾ գնդում պատանդ պահված բուժաշխատողները պատմում են /վիդեո/

ՊՊԾ գնդի տարածքում պատանդ պահված բուժաշխատողների առաջին հարցազրույցն ազատության մեջ այն մասին, թե ինչպես իրենց հաջողվեց, օգտվելով զինյալների քնած լինելու հանագամանքից, դուրս գալ տարածքից և իրավապահների աջակցությամբ հասնել անվտանգ գոտի:

Պավլիկ Մանուկյանին երկու ամսով կալանավորեցին

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր` հուլիսի 31-ին, երկու ամսով կալանավորեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր «Շտապօգնության» մեքենայով պատգարակով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից դատարան է տեղափոխվել Պավլիկ Մանուկյանը: Նրան դատարանից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Նշենք, […]

ՊՊԾ գնդում կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը

Քիչ առաջ շտապ հաղորդագրություն տարածվեց, որ ՊՊԾ գնդում  կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը: «Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավո՞ր է, թե՞ մահացած»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՊՊԾ գնդից դուրս են հանվել զինված խմբի երկու անդամներ.մանրամասնում են/վիդեո/

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ նրանք պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին:  

Պավլիկ Մանուկյանը դատարան է տեղափոխվել

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր` հուլիսի 31-ին, «Շտապօգնության» մեքենայով պատգարակով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել են դատարան: Լրագրողների հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ քիչ անց քննվելու է Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը. «Պավլիկ Մանուկյանը գտնվում է դատարանում, նրան պատգարակով են տեղափոխել դատարան: Նախաքննական մարմինը միջնորդել է նրա նկատմամաբ որպես խափանման միջով […]

Մատաղիսից վերադարձող Ford Transit է կողաշրջվել, 6 տուժած հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր հուլիս 31-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ժամը 04։50-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 28-ամյա Վիգեն Լյուդվիգյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում Վայքի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 34 MT 215 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթան ալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես վթարի վայրից հայտնում […]

Աշոտ Ահարոնյանի կոչը` մանկամիտներին

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում գրառել է. «Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել: Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել»:

Քաղաքացին դաշտից չի վերադարձել.որոնում են

Հուլիսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1950 թ. ծնված Լ. Վ.-ը առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտը արածելու եւ չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.50-ից մինչեւ 01.11-ը հրշեջ-փրկարարները Արագած լեռան ստորոտում՝ դեպի Մանթաշ գյուղ տանող հատվածում (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված