29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սթափվելու, ուշքի գալու ժամանակն է»

Էլի մի զոհ, էլի ցավ, էլի որբեր …Հը ? դուք , որ երեկ, նաև հիմա. ոստիկաններին խայտառակ եք անում, ասում եք, ինչ պատահի, նույնիսկ ազգի թշնամի ու դավաճան եք համարում, հիմա սիրտներդ չի ցավում ? չեք ? հառաչում երեք որբուկների համար; Գիտեմ, միանշանակ չի ընդունվելու ասածս, բայց հերիք է, բավական է, ինչքան զատվեցինք ու կիսվեցինք … երկու պետություն ենք, երկու հավատք, երկու կաթողիկոսարան, ամենաքիչը. երկու կարծիք,էլ. ռուսամետ ու արևմտամետ, էլ. դիմադիր ու ընդիմադիր, իշխանամետ ու իշխանաատ …. հիմա էլ. ոստիկաններ ու ոստիկանահալածներ … Ես իմ կողքին, նույն շարքում կանգնած,նույն դիրքում, նույն խրամատում. հայրենիքի սահմանը պաշտպանող ու նաև իրենց կյանքը հայրենիքին նվիրող շաաատ ոստիկան տղերք եմ տեսել Արցախում, Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում, Կիրանցում, Նոյեմբերյանում և այլուր ….
Այն ժամանակ կգտնվեր ? մեկը, որ ասեր, թե դու ոստիկան ես, թերարժեք մարդ ես և հայրենիքի համար կռվելու իրավունք չունես; Այն ժամանակ այդ տղաները իրենց սրբազան պարտքն էին կատարում, հայրենիքի հանդեպ, հիմա էլ այդ նույն հայրենիքի կողմից ի պաշտոնե իրենց ամրացված պարտքն ու պարտականությունն են կատարում …Լավ թե վատ. դա է իրենց աշխատանքը ..
Այսօր այդ տղաներին կամ նրանց գորընկերներին վիրավորող ու վարկաբեկողներից շատերը, փառք Աստծո, չեն տեսել այն պատերազմը, քանզի ջահել են, մի մասն էլ գուցե ,, տեսել են,, բայց այլերկրյան ապահով հեռուներից դիտող, նայողի կարգավիճակով …
Մի բուռ ժողովուրդ ենք և այդ ոստիկանները, եթե մի քիչ ,, պեղենք,, . կհատնաբերենք, որ հարազատ ու բարեկամ են մեզ, ուրեմն սթափվելու, ուշքի գալու ժամանակն է, վերջապես հասկանալու, որ բարիկադի երկու կողմերում ել ՄԵՆՔ ԵՆՔ, նույն արյունն է, նույն սիրտը, մի կողմում զարկերակն է, մյուս կողմում. երակը և որն էլ վնասվի ու կտրվի, արյուն է հոսելու, մեր առանց այն էլ քիիիիչ ու թանկ արյունը …

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանի գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ