Սեթո Նազարյանին վիրահատում են
Այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանն այս պահին Վերակենդանացման բաժանամունքում է, նրան վիրահատում են:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: