07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում այսօր մարտի երկուսն է. Ազատության հրապարակում թեժ է

Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի։ Հրապարակում  մեծ բազմություն է հավաքվել։ Հանրահավաքը վարում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամը սկզբում ամբիոնի մոտ կանչեց «Հակաճգնաժամային համակարգող խորհրդի» անդամներին, սակայն ապարդյուն։ Հիշեցնենք, որ խորհուրդը այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե վայր է դնում լիազորությունները։ Խզմալյանը նախ նշեց, թե տեղեկություն են ստացել, որ տղաների […]

«Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում են. ՀՐԱՏԱՊ/ձայնագրություն/

Քիչ առաջ «Առաջին լրատվական» զանգահարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև: Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք, երեկ գիշեր գրոհեցին, մեքենայով պատը ջարդեցին հետո […]

Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ . ԲԿ

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի վիճակն օրեցօր կայունանում եւ լավանում է, գիտակցությունը տեղն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։ «Այսօր առավոտյան համայցի ժամանակ անձամբ իր հետ զրուցել եմ, տվյալ պահին վերքը մշակվել է եւ բժիշկները այն գնահատում են դրական դինամիկայում։ Ստանում է համապատասխան բուժում»,-ընդգծել է ԲԿ […]

Ցույցերը համակարգող խորհուրդը դադարեցնում է գործունեությունը

Պարեկապահակային գնդի տարածքի գրավումից ի վեր սկիզբ առած հանրահավաքները, ցույցերն ու երթերը համակարգող խորհուրդը դադարեցնում է իր աշխատանքը: Այս մասին հայտնում է Համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում: «Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին՝ ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված […]

Բալասանյանը բանակցությունների մեջ է՝ Սեֆիլյանը քիչ հետո կասի՝ հանձնվե՞լ , թե շարունակել. Ա1+

«Ա1+»-ի տեղեկություններով՝ այս պահին Վարուժան Ավետիսյանը հեռախոսով բանակցում է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ զենքերը վայր դնելու կամ պայքարը շարունակելու ուղղությամբ: Հայտնի է դարձել, որ ՊՊԾ-ի տարածք են մուտք գործելու «Առաջին լրատվական» կայքի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիտալի Բալասանյանի եւ Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցում : Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք», – գրել է Անահիտ Հայթայանը։ Ավելի վաղ հայտնել էինք, […]

Անձրևները շարունակվում են

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ին, շրջանների մեծ մասում, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 1-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +16+18, իսկ […]

Կյանքից հեռացել է Ֆազիլ Իսկանդերը

Մոսկվայում 87 տարեկանում կյանքից հեռացել է գրող Ֆազիլ Իսկանդերը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Իսկանդերը մի շարք հայտնի ստեղծագործությունների հեղինակ է, ինչպիսիք են «Սանդրոն Չեգեմից» վեպը, «Ճագարներ եւ վիշապօձերը» պատմվածքը, «Չիկի մանկությունը» էպոսը: Նա նաեւ «Մարդը եւ նրա շրջակայքը», «Սոֆիչկա» եւ բազմաթիվ այլ պատմվածքների հեղինակ է:

Երկու օր առաջ դաշտ գնացած եւ չվերադարձած տղամարդու դին են գտել

Փրկարարներն այսօր՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան հայտնաբերել են երկու օր առաջ անհետացած 56-ամյա տղամարդու դին։ Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 30-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Լ. Վ.-ն առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտ եւ չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.50-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված