ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները /վիդեո/
ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած և հիվանդանոց տեղափոխված Արթուր Մելքոնյանը ներկայացնում է զինված խմբին անդամագրվելու և ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները:
ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած և հիվանդանոց տեղափոխված Արթուր Մելքոնյանը ներկայացնում է զինված խմբին անդամագրվելու և ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները:
Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկականական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով և բաժանվել երկու մասի: Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Վանական խորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրված են եղել Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված կացությանը` ժողովականները հանդես է եկել հետևյալ ուղերձով. «Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խաթարել […]
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետեւանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Այդ մասին ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ: «Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ […]
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին այսօր՝ հուլիսի 30-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս հայտնում է Ենիգոմշյանի պաշտպանը` Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանի փոխանցմամբ` դատարանը քննում է խափանման միջոցը ընտրելու հարցը: Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Նա կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած դեպքերի մասին: «2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորպես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաեւ գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, […]
«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Միքայել Մանուկյանը նշեց, որ թեև Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը` դեղորայք ստանում է, որն անհրաժեշտ է վնասումի, օրգանիզմը ճիշտ աշխատելու համար: «Սասնա ծռերից» «Էրեբունի» ԲԿ-ում բուժում են ստանում նաեւ Արմեն Լամբարյանը […]
























