Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը դիմել են ՍԴ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Կալանքի տակ գտնվող Մանուկյանն ու Ավետիսյանը խնդրում են դատարանին անվավեր ճանաչել այդ հոդվածները: Ըստ դիմողների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ […]