Գունավոր հեղափոխության փորձ`խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. «Սասնա ծռերը» օգտագործվե՞լ են /վիդեո/
«Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունները և դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքը պատճառ հանդիսացան ներքաղաքական ապակայունացման և մի շարք տարրերի բացահայտման, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակությանը և նրանց տանել ոչ ազգային շահերից բխող պայքարի` Հայաստանում ներմուծելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են մայդանի ժամանակ: Վստահ ենք, որ «Սասնա ծռեր»-ի պայքարը եղել է անկեղծ: Տարանջատում ենք այն փողոցային պայքարից, քանի որ այնտեղ կային համակարգողներ, որոնք պայքարը տանում էին կոնկրետ ուղղությամբ: Մենք սկսում ենք ժողովրդական հետաքննություն և ավելի ուշ ցույց կտանք նաև հայտարարությամբ հանդես եկող այն ՀԿ-ներին , ովքեր ֆինանսավորվում են դրսից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:
Ղուկասյանը խոստացավ օրեր անց ներկայացնել հետաքննության արդյունքները և կոնկրետ բացահայտումներ անել:
Ղուկասյանը ընդգծում է, որ ակնառու է որոշ ՀԿ-ների և քաղաքական ուժերի ջանքերը` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «գունավոր» հեղափոխության փորձ կատարելու ուղղությամբ:
Մանրամասները` տեսանյութում: