21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արարատի մարզի անհետ կորած բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը սահմանը հատել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Կապրիելյանի խոսքով, Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տրամադրել:

Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը

Այսօր  մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր […]

Ինչից պետք է խուսափել շոգ օրերին. մասնագետները խորհուրդ են տալիս

«Հայաստանի քաղաքացիները պետք է քիչ օգտագործեն պահածոյացված մթերքներ, հատկապես` ձկնեղեն»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Մելիտա Հակոբյանը: Հակոբյանի փոխանցմամբ` սպառողները պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մթերքի ժամկետներին: «Հնարավորինս քիչ է պետք օգտագործել ճարպեր պարունակող մթերքներ: Անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, մասնավորապես` թան, որը պատրաստվել է տնական պայմաններում», – նշել է […]

Մոսկվայում հայաստանցի կինը հրաժարվել է իր երեխայից. ոստիկանները նորածնին Երեւան տեղափոխեցին/վիդեո/

Մոսկվայում առանց խնամքի մնացած նորածինը նախօրեին տեղափոխվել է Հայաստան: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի մի քաղաքացի դիմել էր ՌԴ պատկան մարմիններին եւ հրաժարվել իր երեխայի հետագա խնամքից: Օգոստոսի 12-ին նորածինը տեղափոխվել է Հայաստան: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

«Սա Հայաստանն է մենք այստեղ ենք ուրիշ տեղ գնալու չունենք»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, սիրված ու ճանաչված դերասան Արմեն Էլբակյանը ֆեյսբուքում գրառել է. «Թուրքը 7վիլաեթ հող պիտի հանձնի մեզ էլ չեմ ասու մ ազրները իսկ մենք հանձնելիք չունենք պահպանելու ու շենացնելու խնդիր ունենք ստի կեղծիքի դեմ ելնելու խնդիր ունենք սա Հայաստանն է մենք այստեղ ենք ուրիշ տեղ գնալու չունենք ուրիշ Հայրեններ չունենք…»  

10 տարեկանում՝ 192 կգ․ աշխարհի ամենագեր երեխան /ֆոտո/

10 տարեկան Արյան ապրում է Ինդոնեզիայում, չնայած տարիքին՝ տղան արդեն կշռում է 192 կիլոգրամ։ Տղայի մայրն ասում է, որ նա նորմալ քաշով է ծնվել՝ 3,2 կգ։ Տղան կտրուկ սկսել է գիրանալ, երբ 2 տարեկան էր։   «Նա միշտ հոգնած է, շունչը կտրվում է։ Նա միայն ուտում ու քնում է»,- ասում է մայրը։ Երեխան չի կարողանում […]

Երեւանում 36-ամյա տղամարդն 9-րդ հարկից ընկել է մեքենայի վրա եւ ողջ մնացել.արտակարգ դեպք

Երեւանում օգոստոսի 13–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. 36-ամյա երիտասարդը շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա, նրան անմիջապես տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից տեղեկացանք,  որ Կարեն Միքայելյանը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահ մարմիններն այժմ պարզում են կատարվածի հանգամանքները։

Մոսկվայում հայի եւ ղրղզի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Մոսկվայի հարավ-արեւելքում երկու մարդու` հայի եւ ղրղզի դաժան սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Պարզվել է, որ դա Մոսկվայի  30-ամյա բնակիչ Իվան Սկորկինն է, հայտնում է ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի գծով Գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը: «30-ամյա Իվան Սկորկինը 2016 թվականի օգոստոսի 12-ին,  ալկոհոլային ուժեղ արբեցման վիճակում, գտնվել է Մոսկվայի մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ եւ բազմաթիվ […]

Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ԱԻՆ-ը զգուշացնում է

Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:   Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝  Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված