14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

26-ամյա հետախուզվողը կալանավորվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 13-ին, ժամը 19.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Շահեն Հ.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ