18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցելու համար աշխատանքներ են սկսվել միջազգային կազմակերպությունների հետ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող  Մհեր Մազմանյանին: Կատարված ուսումնասիրությունների եւ Մհեր Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետեւյալ աշխատանքները. 1.   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում […]

Վահանի ծնունդն է. ուղղակի ասենք` շնորհավոր

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը, այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը: Այստեղ ուսումը կիսատ թողնելով` Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա, ընդունվել եւ 1978 թվականին ավարտել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Հարավային Սիբիրում, սակայն գերադասել է վերադառնալ հայրենիք եւ գյուղում ուսուցիչ […]

Օգոստոսի 17-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և ընտրական քաղաքական տեխնոլոգիաներ հետազոտող Հարություն Ծատրյանը։ Թեմա՝ ԱՄՆ-ում նոյեմբերին կանցկացվեն նախագահական  ընտրություններ։ Արդեն հաստատվել են հիմնական թեկնածուների անունները, հնչում են նախընտրական խոստումներ։ Թեկնածուներից ո՞վ է համեմատաբար ավելի հայամետ։ Հայ  համայնքը ի՞նչ հույսեր  է կապում նոր նախագահի հետ և ու՞մ կսատարի։   Օգոստոսի 17-ին՝ […]

Սպանություն Իջևանում

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր` օգոստոսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել: Ժամը 9-ի սահմաններում Իջեւան քաղաքի տեխնիկումի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով: Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու փորձում են պարզել տղամարդու մահվան հանգամանքները:  

Սեւակին հետախուզում էին զինծառայությունից խուսափելու համար

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձորի Ներսիսյան նրբանցքի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերվել է 1995 թ. ծնված Սևակ Ք.-ն։ Նա օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Ինչից է կախված Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.ԵԱՀԿ-ն գիտի պատասխանը

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները խթան են հաղորդել հակամարտության համապարփակ կարգավորման բանակցային գործընթացին։ «Կարեւոր է այն, որ նախագահները նորից հաստատել են խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը՝ […]

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսում 1973 թ. ծնված Ալվարդ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

ՊՊԾ գնդի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ, 50 անձ կալանավորված է. ՀՔԾ–ն մանրամասնել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործին միացվել են նաև մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի […]

Լեւոն Մնացականյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

ՂՀ ՊՆախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված