18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատգամավորները հարց բարձրացրին գեյ-շքերթների վերաբերյալ

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը.  հիմնական զեկուցողն է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ողջունեց խորհրդարանականների՝ Եվրոպական օրինակն իդեալ չդարձնելու մասին կոչերը, հակառակ դեմքում, ըստ նրա, չի բացավում, որ Հայաստանում գեյ-շքերթներ կանցկացվեն: «Հակառակ դեպքում գեյ-շքերթներ տեղի կունենան փողոցներում, իսկ ես այդպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել»,- ասաց Բաբուխանյանը: […]

Թուրքիայում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Մալքարայում գտնվող Հյուրրիյեթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է հայտնաբերվել: Գրեթե 1.5 մետր մեծությամբ այս տապանաքարերի վրա հայերն գրություններ կան: Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ  Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև […]

«Էլ ինչո՞ւ իզուր փորձեն այլ խաղի կանոններ մշակել»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը դրական է գնահատում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը ըստ իշխանության և ընդդիմության միջև 4+4+4 ձևաչափում որոշված կետերի շուրջ: Սակայն այսօրվա դրությամբ նա կարծում է, որ միգուցե այդ փոփոխություններն անելը հարկավոր չէ, քանի որ վստահ է` մեր իշխանավորները նշանակվում են Ռուսաստանից: « Ընտրական օրենսգիրքն ընդհանրապես իշխանության գալու խաղի կանոններն են, որովհետև ազատ, […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 7-ին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գալուստ Սահակյանը պարգևատրել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի մի խումբ մանկավարժների: Շուրջ քսան մանկավարժներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով մանկավարժներին տոնի առթիվ, մաղթել է նրանց խաղաղություն, բարեկեցություն եւ […]

«Սեյրան Օհանյանը պիտի 100 տարի աշխատի՞, հո կաթողիկոս չի՞»

«Նորմալ մարդ ա, մեծ հայ ա, նորմալ էլ կաշխատի, ինքը բանակի ամեն ինչը նորմալ գիտի, ինքը իրա կարիերան սկսել ա բանակից, ով ինչ ասում ա, սուտ ա ասում», –  Ազգային ժողովում լրագրողների հետ րույցում ասաց Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Վիգեն Սարգսյանի` պաշտպանության նախարար նշանակվելուն: Հարցին` չե՞ք կարծում, որ պաշտպանության նախարարը պետք է լինի տվյալ ոլորտում թրծված […]

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, նախագահները հիմանականում խոսել է Սիրիայի հարցից։ Կողմերը կարևորել են Սիրիայում ընթացող բախումների դադարեցումը: Խոսվել է նաև Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայման մասին: Անդրադարձ է եղել նաեւ ռուս-թուրքական հարաբերություններին։    

Վաչե Գաբրիելյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ կարևոր հանդիպումներ է ունենալու

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Վաշինգտոն քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են հայ – ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Վաշինգտոն […]

Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց /վիդեո/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Տիգրան Մուկուչյանը: Ազգային ժողովում  քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված