25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վթարային ջրանջատում Շենգավիթում և Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ», ՙՄաքուր Երկաթ՚ գործարանների, Երևանի ՋԷԿ-ի, Էրեբունի վարչական շրջանի`  Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, […]

Հայտնաբերվել է օձ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի տնակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տնակից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արմեն Լամբարյանը տեղափոխվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, որը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության, հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ  Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»: Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, […]

Ի՞նչ կա դրա մեջ. Լոռու մարզպետը` Վանաձորի քաղաքապետ ընտրելու գործընթացից

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` Վանաձորում ոչ մի անորոշ վիճակ չկա, գործող քաղաքապետը դեռևս կատարում է իր պարտականությունները, և ավագանին էլ նիստում կորոշի, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը: «Ավագանու նիստը ամսի 10-ին է, օրենքով սահմանված կարգով այն կկայանա, հետո կերևա` ավագանին ում է  ընտրում: Ի վերջո, մենք բոլորս հստակ գիտակցում էինք, որ այս ընտրությունները քաղաքապետի […]

ԱՄՆ-ում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով կգումարվի. Գարեգին Բ-ն մեկնում է Նյու Յորք

Հոկտեմբերի վերջին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք): Հրավերով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ […]

Ծնողները 32 տարի շարունակ որդուն թույլ չեն տվել դուրս գալ տնից

Գերմանիայում տարեց ծնողներն իրենց հասուն որդուն թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Նրանք տանը փակել են որդուն, երբ նա 11 տարեկան էր, եւ 32 տարի շարունակ թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Մարկուսի հասակակիցները նրան ծաղրել եւ նեղացրել են, այդ պատճառով ծնողները 11 տարեկան տղային փակել են տանը։ 32 տարի անց տվյալ գյուղ նոր բնակիչ է […]

Սեդրակ Նազարյանի կալանքը երկարաձգվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Դատարանը նաեւ որոշում է կայացրել Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից  այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին : Նշենք, որ Սեդրակ […]

Ոլորտային վերլուծությունները վերհանել են խոշոր բիզնեսի թաքցրած հարկերը

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված տնտեսվարողների հարկային եկամուտներն 9 ամսում գերազանցել են 2015թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշն ավելի քան 5%-ով կամ 15.5 մլրդ դրամով: 2016թ. 9 ամսում խոշոր բիզնեսը պետբյուջե է վճարել 326.3 մլրդ դրամ հարկային եկամուտ այն պայմաններում, երբ այս բոլոր կազմակերպությունները միասին ունեցել են իրացման շրջանառությունների 2.5% նվազում: «Մենք հաշվի ենք առնում արտաքին […]

Անցկացվել են դիպուկահարների հավաքներ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ: Հավաքների ուսումնական նպատակներն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը: Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել բարձր պատրաստվածություն, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված