16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հակամարտության կարգավորումն արդյունավետ է ոչ թե խոսքերով, այլ գործով․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Քերիի հայտարարության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Քերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել, ներկայումս չի դիտարկվում դրա կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»։

«Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը արդյունավետ է ոչ թե խոսքով, այլ գործով, ինչով որ մենք զբաղվում ենք»,– հայտարարել է Զախարովան:

Զախարովան տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կժամանի Երեւան՝ մասնակցելու Երեւանում նախանշված ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ