27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի գնահատականը կլինի Վանաձորի ավագանու նիստից հետո (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, արձանագրված հաջողություններն ու բացթողումները ևս, ինչպես նաև Ազգային ժողովի քառօչրյայի աշխատանքները: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով Վանաձորում ՏԻՄ արդյունքների մասին, մասնավորապես նրա, որ քիչ առաջ հայտարարություն եղավ, թե «Հայկական վերածնունդը» աջակցելու է «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին՝ քաղաքապետի պաշտոնում՝ Շարմազանովն ասաց, որ քաղաքապետի ընտրություններից հետո իրենց գնահատականը կլինի: «Կլինի այնպես, ինչպես ընտրեն 33 ավագանիները»:

Հարցին, թե արդյոք կորուստ կլինի դառնալ ընդդիմություն Վանաձորում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կորուստ լինի, կորուստ չլինի, այնպես չէ, որ ով ինչքան ձայն հավաքել է ՏԻՄ ընտրություններին, խորհրդրանականի համար արդեն գրպանում է, այդպես չէ: Չպիտի հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, որ քիչ ձայներ են հավաքել, նաև չափից շատ չպիտի ոգևորվեն այն կուսակցությունները, օրինակ՝ նաև մենք, որ շատ ձայներ են հավաքել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ