Զինված հարձակման մեջ մեղադրվող եղբայրները հայտնաբերվեցին
2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, անհայտ անձինք մտել էինմայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ,հրազենային վնասվածքներ հասցրել այնտեղ գտնվող չորս հոգու և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և ՀենրիկԲաղդասարյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում էկայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվի հոկտեմբերի 28-ին նրանցնկատմամբ հայտարարվել է հետախուզում` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
2016 թվականի հոկտեմբերի 6-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում, նրանք հայտնաբերվել են ԵրևանիԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել: