28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ կա դրա մեջ. Լոռու մարզպետը` Վանաձորի քաղաքապետ ընտրելու գործընթացից

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` Վանաձորում ոչ մի անորոշ վիճակ չկա, գործող քաղաքապետը դեռևս կատարում է իր պարտականությունները, և ավագանին էլ նիստում կորոշի, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը: «Ավագանու նիստը ամսի 10-ին է, օրենքով սահմանված կարգով այն կկայանա, հետո կերևա` ավագանին ում է  ընտրում: Ի վերջո, մենք բոլորս հստակ գիտակցում էինք, որ այս ընտրությունները քաղաքապետի ընտրություններ չեն, ավագանու ընտրություններ են, ու հիմա ավագանին ընտրվել է, ու այն քաղաքական ուժերը, որ շեմը հաղթահարել են, իրենց ավագանիների ցուցակը կներկայացնեն, կմասնակցեն ավագանու նիստին, և այդ ժամանակ ավագանին իր որոշումը կկայացնի, թե ով է լինելու Վանաձորի քաղաքապետը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու կազմում ՀՀԿ-ը բացարձակ մեծամասնություն չունի, որպեսզի միանձնյա ընտրի քաղաքապետ: Ընդդիմադիր ուժերն էլ հայտարարել են` ՀՀԿ-ին չեն միանալու: Ձայներով 2-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ առաջարկել էր ՀՎԿ-ին ու ԲՀԿ-ին միավորվել ու ՀՀԿ-ին այստեղ ընդդիմություն դարձնել: Սակայն միմյանց առաջադրվել են պայմաններ, ու հստակություն դեռևս չկա, թե ի վերջո ինչպես է ընտրվելու քաղաքապետը:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե երկրորդ փուլ է հնարավոր, ապա մարզպետն ասաց. «Ի՞նչ կա դրա մեջ, կարող է և երկրորդ փուլով ընտրվել, կարող է և երրորդով»: Հարցին, թե արդյոք վանաձորցու շահից չի բխում օր առաջ ձևավորել քաղաքային իշխանություն, Արթուր Նալբանդյանը պատասխանեց.

«Վանաձորի ընտրված ավագանին, վստահ եմ, բոլորից շատ է մտածում վանաձորցու մասին, և ավագանին իր հստակ որոշումը կկայացնի, այ եթե ամսի 10-ին ավագանին իր հստակ որոշումը չկայացնի, այդ ժամանակ մենք կխոսենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ