30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեդրակ Նազարյանի կալանքը երկարաձգվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ:

Դատարանը նաեւ որոշում է կայացրել Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից  այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին :

Նշենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ