05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները եւ նշել, որ դրանք տարեցտարի զարգանում են, ինչում իր մեծ ներդրումն ունի նաեւ դեսպան Էրիկաս Պետրիկասը: Խոսելով երկու երկրների ոչ […]

Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգևորելու են. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և նոր ձևավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջև: «Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր […]

Ինձ բեզռազլիչնի ա. Առաքել Մովսիսյան

ՀՀԿ-ական  Առաքել Մովսիսյանն այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հավանականությանը: «Դեռ չեմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, իր կարծիքը չգիտեմ, կհանդիպեմ, կիմանամ», – նշեց պատգամավորը: Հարցին, թե կցանկանա՞, որ Ծառուկյանը վերադառնա, Առաքել Մովսիսյանն  արձագանքեց. «Ինձ բեզռազլիչնի ա»:

«Հայկական վերածննդի» հայտարարությունը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը մշտապես պաշտպանել է այն թեզը,  որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցությունը և հաջողությունների գրանցումը կարևոր պայման է ցանկացած քաղաքական ուժի համար ոչ միայն սեփական ուժերը փորձարկելու, այլև հետագա համապետական ընտրություններում ավելի լուրջ արդյունքներ գրանցելու համար: Ելնելով վերը նշված սկզբունքից` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ակտիվորեն մասնակցել է 2016 թ. սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի […]

Ավերիչ «Մեթյուն» մոտենում է ԱՄՆ-ին․ մարդկանց տարհանում են, ավիաչվերթները հետաձգվել են /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ին է մոտենում ավերիչ «Մեթյու» փոթորիկը։ Այն շարժվում Է երկրի հարավարեւելյան տարածաշրջանների կողմը։ Հարավային Կարոլինայի եւ Ֆլորիդայի բնակիչներին արդեն տարհանում են տներից, հազարավոր չվերթներ հետաձգվել են, հայտնում է BBC-ն։ Այս տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել։   Նշվում է, որ  Կարիբյան ավազանի երկրներում «Մեթյուն» արդեն առնվազն 26 մարդու կյանք Է խլել, փոթորկի հետեւանքով բազմաթիվ տներ են քանդվել։  

Վահե Հակոբյանը Սյունիքի նոր մարզպետն է

Քիչ առաջ Կառավարությունը հաստատեց Սյունիքի նոր մարզպետի նշանակման որոշումը: Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով նիստին ներկա նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին հույս հայտնեց, որ նա կկառավարի էֆեկտիվ և կբերի նոր մշակույթ ռեգիոնալ կառավարման մեջ:

Երկրաշարժերը 2016թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին Իրանի Ահար քաղաքից 72 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել    5 բալ (մագնիտուդ 3.7) ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան […]

Պաշտոնանկություններ կառավարությունում

Կառավարության այսօրվա նիստում  որոշում կայացվեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին ազատել պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատվեց Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը: Նշենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո Քաղաքաշինության նախարարությունը վերածվել է կոմիտեի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված