17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Սեպտեմբերի 23-29-ը մայրաքաղաքում ծնվել է 483 երեխա

Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 483 երեխա՝ 261 տղա, 222  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40605 քաղաքացի:  

Նեղանալ և նեղսրտել չկա

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին այցելել է  Կառավարություն: Նիստի մեկնարկից առաջ  ՀՀ նախագահը  Կառավարության ձևավորման կապակցությամբ շնորհավորեց նախարարներին և հաջողություն մաղթեց պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ: Նախագահն  ընդգծեց, որ ավելորդ է համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ ստանձնել են նախարարները. «Ակնհայտ է, որ կառավարման թիվ մեկ խնդիրը կառավարման […]

Բեռնատարը վրաերթի է ենթարկել ոչխարներին և շրջվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարրզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և […]

Սուրիկ Խաչատրյանը այլևս մարզպետ չէ. հայտնի է նոր մարզպետի անունը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն ազատելու հարցը: Նախագիծը գործադիրին ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Լոքյանը  հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի փոխարեն մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը, սակայն Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն առարկեց. «Պարոն վարչապետ, մինչև նախագահը չստորագրի ազատման դիմումը, չենք կարող նոր նշանակում կատարել»: «Շտապում եք, […]

Հալեպում եւս մեկ հայ է մահացել

Հալեպի Նոր Գյուղի թաղամասի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Հակոբ Չալլաքյանը՝ 1959 թվականին ծնված, նախօրեին մահացել է։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են նաեւ 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը:

Սերժ Սարգսյանը կառավարությունում է

Այսօր կառավարության հերթական նիստին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: Կառավարության շենքի մոտ, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս բողոքի ակցիաներ են ընթանում, սակայն անվտանգության աշխատակիցները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ գործադիրի շենքին: Սերժ Սարգսյանը նիստի մեկնարկին հանդես եկավ ելույթով: Ելույթի մանրամասները քիչ անց:

Ի՞նչ պայմանավորվածություն կա Լոռու մարզպետի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակվում են կադրային փոփոխությունները: Շատ է խոսվում նաև մարզպետների փոփոխության մասին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի փոփոխության մասին հրապարակումները ողողել են մամուլը` արդեն իսկ վերջինիս մի քանի պաշտոնների հավանական թեկնածու ներկայացնելով. ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրան այլ պաշտոնում է տեսնում: Henaran.am-ը Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե իր հետ պաշտոնանկության կամ […]

Պաշտոնանկություններ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու եւ Էդգար Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցերը:

Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված