28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով կգումարվի. Գարեգին Բ-ն մեկնում է Նյու Յորք

Հոկտեմբերի վերջին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):

Հրավերով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի` Նյու Յորքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

«Ս. Էջմիածնից` աշխարհին» կարգախոսի ներքո Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայոց Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանն առնչվող հարցեր:

Նորին Սրբության նախագահությամբ տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ գործադիր վարչության միացյալ ժողով, որտեղ հիմնականում քննության կառնվի «Ինչպե՞ս հասնել Հյուսիսային Ամերիկայի հայությանը» թեման:

Այցի ընթացքում` հոկտեմբերի 29-ին, Նյու Յորքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա կգտնվի նաև ՀԲԸՄ 89-րդ համաժողովին և Միության 110-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հոկտեմբերի 30-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ կմատուցի Ս. Վարդան առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Նորին Սրբության գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:

Նոյեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Ս. Ներսես հայկական ճեմարանի նոր համալիրի, նաև «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացման արարողությունը:

Վեհափառ Հայրապետի ձեռամբ կկատարվի ճեմարանի Ս. Հակոբ մատուռի օծումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ