30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Շենքի առաստաղը, որտեղ գտնվում էր Ավստրալիայի վարչապետը, փլուզվել է /ֆոտո/

Շենքում, որտեղ անց էր կացվում Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլլի նիստը, փլուզում ՝ տեղի ունեցել՝ առաստաղն է փլվել։ Նշվում է, որ փլուզման արդյունքում 3 հոգի տուժել է, սակայն վարչապետի հետ ամեն ինչ կարգին է, նրան ոչինչ չի եղել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։  

Հալեպում վերսկսվել են բախումները /վիդեո/

Եռօրյա մարդասիրական դադարից հետո Հալեպի շուրջ վերսկսվել են ռազմական գործողությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը: Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի հարցով զբաղվող մարդու իրավունքների խումբը տեղեկացնում է նոր ռմբակոծությունների ու հարձակումների մասին: Խմբի տեղեկությամբ բախումներ են արձանագրվել հնագույն քաղաքի մի շարք հատվածներում, որոնք շփման գծեր են կառավարական զորքերի վերահսկողության տակ քաղաքի արևմտյան հատվածի և ընդդիմության վերահսկողության տակ […]

«Ես չէի կարողանում քարերի տակից հանել փոքրիներիս…». հալեպահայերը անցել են մղձավանջի միջով/վիդեո/

«Մինչև պատերազամական վիճակի սկսելը հալեպահայությունը շատ լավ վիճակում էր: Հայությունը իր տեղը ուներ ու կատարյալ առավելություններ: Մենք մեր եկեղեցիներն ու դպրոցներն ունեինք և լավագույն ձևով էինք ապրում մինչև 2011 թվականը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Սիրիայից վերջերս Հայաստան տեղափոխված Գոհար Գալստյանը: Գոհար Գալստյանի խոսքով՝ մոտավորապես վեցը տարի ինքը և իր ընտանիքը ապրել […]

Փաշինյանն ԱԺ-ում բարձրացրեց Արմեն Իսրայելյանի սպանության հարցը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում նիստի ժամանակ խոսեց Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացի Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանի մասին: Նա մատնանշեց, որ Արմեն Իսրայելյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամն էր: «Նա Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, սպառնալիքներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ […]

Անակնկալ չի եղել

«Մեր որոշ տարածքային կառույցներում վաղուց նման նախաձեռնություն կար: Տարբեր առաջարկներ են եղել, առաջարկներից մեկն էլ այն էր, որ քաղխորհրդի նիստ հրավիրենք, և քաղխորհրդի որոշմամբ դիմենք պարոն Ծառուկյանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց երեկ կայացած ակցիայի մասին, որով քաղաքացիները կոչ էին անում Ծառուկյանին վերադառնալ […]

«Աստված չանի, որ մարդկանց հույսերը չարդարանան»

«Կառավարության նոր ծրագիրը պետք չէ անձերի հետ կապել: Սա պետք է ամեն մեկս հասկանանք: Ծրագիրն իրատեսական է, այն արտահայտում  է մեր երկրի տնտեսության վիճակը: Բոլորս էլ պիտի ձգտենք դրական, արմատական փոփոխությունների», –  լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնտեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով՝ մենք ավելի վատ վիճակում էլ ենք եղել, պետք է լավատես լինել: […]

Պայթյուն Անթալիայում. կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա ծովափնյա քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի դիմացի ավտոկայանտեղիում: Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի` պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, որոնց օգնություն ցույց տալու նպատակով բազմաթիվ շտապ օգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի տարածքը փակված է ոստիկանների կողմից, շենքում գտնվողները տարհանվել […]

«Մեկը չի ասում՝ էսքան գույքը որ ունես, որտեղի՞ց»

«Հուսանք, որ մեր երկրում արդարությունը կվերականգնվի: Կառավարության նոր ծրագիրն, ըստ էության, ծրագիր չեմ համարում: Դա  ստեղծագործական ոճ է, որի հեղինակը  վարչապետն է: Դրականն այն է, որ հասարակությունն արձագանքեց. աննախադեպ է այն հետաքրքրությունը, որ առաջացել է  հասարակության մեջ: Սպասումներ կան: Իշխանությունը պետք է կարգավորի այս վիճակը: Այս կրավորական կեցվածքը ինձ համար ընդունելի չէ», -լրագրողների հետ հանդիպմանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված