30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Միայն Հայաստանում. Առավոտ

Վերջերս մի տեղ կարդացի՝ ամենադժվւսր բանը Լոս Անջելեսի հւսյության շրջանում Հայաստանի մասին որեւէ լավ բան ասելն է։ Բնական է, այնտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել վերջին 25 տարում. այդ մարդկանց հոգեկան վերքերն ու նեղվածությունն իրենց արտահայտությունն են գտնում աշխարհընկալման մեջ։ Մի մասն այդ ընթացքում խորապես անտարբեր է դարձել հայրենիքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ […]

Հանրապետության 5 մարզերում ձյուն է տեղում

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Խի Ադրբեջանը նո՞ր է պատրաստվում» /վիդեո/

«Խի Ադրբեջանը նո՞ր է պատրաստվում, 94 թվից մինչև հիմա պատրաստվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի: Ըստ պատգամավորի՝ հայկական բանակը պատրաստ է ցանկացած սցենարի: Ապրիլյան պատերազմից էլ դասեր քաղել ենք, ու հիմա ավելի սպառազինված ենք: «Մեր բանակը, մեր […]

Գրոշի արժեք չի ունենա. Հրապարակ

Կարեն Կարապետյանի գործունեությունը, որին ականատես ենք լինում, ականատեսի դիտանկյունից, միանշանակ, հավատ է ներշնչում առ այն, որ անգամ մեն մի մարդը ցանկության դեպքում ի զորու է պետության կառավարման սիստեմում լրջագույն բարեփոխումներ եւ վերաձեւումներ անել կամ, ասենք, ինտենսիվորեն պատկերահանել այդ տպավորությունը։ ՀՀ նոր վարչապետի համակիրներն արդեն օր օրի են ավելանում՝ կրկնապատկելով պատասխանատվության այն չափաբաժինը, որը, ուզած թե չուզած, պիտի իր վրա վերցնի Կարեն Կարապետյանը եւ […]

Իրավունք չի վերապահում

«Ես ողջունելի եմ համարում այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքակիրթ  ձևով փորձում է առաջարկներով հանդես գալ քաղաքական դաշտում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ ընդգծելով՝ կարևոր է, որ քաղաքական գործիչը կարողանա անկախ իր   կուսակցական ու քաղաքական հայացքներից՝ երկրի խնդիրների լուծումը կարևորել: «Ես ընդանմենը ԱԺ պատգամավոր եմ ու ինձ իրավունք չեմ […]

Հարավային Կուրիլների վիճելի տարածքների հարցը առանց տեղեկատվական ներարկումների կկարգավորվի՞

Հոկտեմբերի 17-ին ճապոնական Nikkei պարբերականը տեղեկատվություն տարածեց, որ Ճապոնիան ուսումնասիրում է Հարավային Կուրիլների վիճելի տարածքները Ռուսաստանի հետ համատեղ ղեկավարելու հարցը՝ հույս ունենալ նման կերպ շրջադարձային արդյունքների հասնել տարածքային վեճի շուրջ: Վերոհիշյալ տեղեկատվության տարածման նախօրեին Ճապոնիայի Կառավարության ԳՔ Յոսիհիդէ Սուգան հայտնել էր, որ  Ճապոնիայի Կառավարությունը պատրաստվում է համառորեն շարունակել Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները՝ հիմնվելով […]

Իժոն ու Կառլոսը. Ժամանակ

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Աամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը։ Այս օրերին նա հանդիպում է տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար։ Թերթի տեղեկություններով աշխատում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկը՛ ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով՝ Կառլոս Պետրոսյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ […]

ՀՐԱՏԱՊ. Ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ

ՈՒշադրություն Հոկտեմբերի 25-26-ը, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:  Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը […]

Որոշում է կայացվել. Ժամանակ

Հաջորդ ամիս նոյեմբերի 28-ին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը։ Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»։ Անփոփոխ է մնում որոշումը, որ կուսակցությունը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Աեյրան Օհանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված