30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 250 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակեպելու համար:

Վաճառել է. Հայկական Ժամանակ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ։ Թերթի տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել։ Ներկայումս ընթանամ են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող Է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Թուրք լրագրողի անդրադարձը հայկական խոհանոցի առանձնահատկություններին

Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հայերի մշակութային զարգացումը պատմաաշխարհագրական մի շարք գործոնների պատճառով ընթանում է փոքր -ինչ ուրույն, միմյանցից անկախ ճանապարհով: Թուրքական «Hürriyet» թերթի թղթակից Մեհմեթ Յաշինը անդրադարձել է մասնավորապես պոլսահայ և հայաստանյան խոհանոցի որոշ առանձնահատկությունների: Հեղինակի դիտարկմամբ՝ այս երկու խոհանոցների միջև գրեթե ոչ մի ընդհանրություն չկա: Ստամբուլում մեծացած Յաշինը պատմում է պոլսահայերին բնորոշ այն  […]

Փորձանքի օրը Տերը կփրկի նրան

Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։ Տերը նրան կօգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից։ Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դեմ»։ Թշնամիներս չարությամբ ասացին […]

Մոուրինյոն ներողություն է խնդրել /վիդեո/

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ մրցափուլում  իր նախկին ակումբից՝ «Չելսից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:   «Սովորաբար խաղը սկսվում է 0:0 հաշվից, սակայն այսօր մենք սկսեցինք 0:1-ից: Մենք ունեինք խաղի ծրագիր, բայց արագ գոլ բաց թողեցինք սխալի պատճառով: Այժմ առաջատարներին զիջում ենք 6 միավոր եւ պետք […]

Փորձել էր խուսափել պատժից

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարեն Ն.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:

ՀՀ կառավարության և «Ռոսգեոլոգիա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների […]

Միհրան Հարությունյանի ձեռքի վիրահատությունը բարեհաջող է անցել

Ռիոյի օլիմպիական խաղերի  փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ձեռքի բարեհաջող վիրահատությունից հետո  ВКонтакте-ի  էջում     հրապարակում է արել. «Վիրահատությունը ետևում է և այսօր սա առաջին հաղթանակն է: Վիրակապությունից հետո վերադառնալու ենք տուն: Փառք Աստծո», – գրել է Միհրանը: Հիշեցնենք, որ Միհրանը աջ ձեռքի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված