30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանն ԱԺ-ում բարձրացրեց Արմեն Իսրայելյանի սպանության հարցը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում նիստի ժամանակ խոսեց Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացի Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանի մասին: Նա մատնանշեց, որ Արմեն Իսրայելյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամն էր: «Նա Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, սպառնալիքներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ , և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված գործերի առանցքային վկա:

ՀՀ ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է»,- ասաց Փաշինյանը: Պատգամավորի համար մի բան ակնհայտ է՝ Մոսկվայում Արմեն Իսրայելյանին սպանել է վարձու մարդասպանը, իսկ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ՀՀ ԱԺ: Վերջինիս խոսքին արձագանքեց նիստը նախագայհող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և հորդորեց խոսել կանոնակագրին վերաբերող հարցերի մասին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ