21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Աստված չանի, որ մարդկանց հույսերը չարդարանան»

«Կառավարության նոր ծրագիրը պետք չէ անձերի հետ կապել: Սա պետք է ամեն մեկս հասկանանք: Ծրագիրն իրատեսական է, այն արտահայտում  է մեր երկրի տնտեսության վիճակը: Բոլորս էլ պիտի ձգտենք դրական, արմատական փոփոխությունների», –  լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնտեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով՝ մենք ավելի վատ վիճակում էլ ենք եղել, պետք է լավատես լինել:

«Հասարակության մեջ այօր հույս ու հավատ կա: Հասարակությունն ինքը պիտի մասնակցի, ջանա անել այնպես, որ առաջ ընթանանք: Կոռուպցիայի մասին ենք խոսում: Բայց  դա միայն իշխանություններով չի պայմանավորված: Ամենացածր օղակներում էլ դա գոյություն ունի: Կառավարության ծրագիրը կրկնում եմ՝ իրատեսական է:  Աստված չանի, որ մարդկանց հույսերը չարդարանան», – ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ