Զինվորներին այսուհետ ծխախոտի փոխարեն գումարը կտան
Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի. Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Երկար քննարկումներ ունեցանք, նաև խորհրդակցեցինք հրամանատարների հետ, ովքեր ամեն օր անմիջական շփում ունեն զինվորների հետ, […]