21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կապանում ցանկանում են տրանսպորտի գինը բարձրացնել

Կապանի Շինարարների թաղամասում քաղաքապետարանը տրանսպորտի սակագնի բարձրացման որոշում է կայացրել, ինչի դեմ պայքարում են քաղաքացիները: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի օրակարգի վերաբերյալ վարման կարգով խոսելիս ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Կապանում ստեղծվել է մաքուր կամ տիպիկ Հանրապետական իրավիճակ, երբ քաղաքապետի ընտրություներից մեկ ամիս անց բարձրացվել է տրանսպորտի գինը»,-նկատեց նա: Պատգամավորը ողջունեց այս որոշումը […]

Ես էլ ձեր օրին եմ. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որերորդ անգամ բարձրացրեց իրեն հեռուստաեթեր չտալու հարցը: Նա ասաց, որ արդեն որերորդ անգամ է խոսում այս մաին, և նպատակը հեգնելը չէ, այլ այս խնդրի կարևորությունն ընդգծելը: «Ի՞նչ ասեմ,  ես էլ ձեր օրին եմ»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Թրամփի գրավականն իր անկանխատեսելիությունն է

Ամբողջ աշխարհում շարունակվում է քննարկման առարկա մնալ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու փաստը: Գրեթե բոլոր պետություններում քաղաքագետները  կամ միջազգային նշանակություն ունեցող կազմակերպությունները փորձում են կանխատեսումներ անել և հասկանալ՝  ինչպիսի իրադարձություններ են  սպասվում աշխարհին, երբ փոխվել է առանցքային դերակատարում ունեցող երկրի ղեկավարը: Միջազգային վարկանիշային գործակալությունները անորոշություն են կանախատեսում ԱՄՆ-ում: Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության կանխատեսման համաձայն՝  Դոնալդ Թրամփի հաղթանակը […]

«Այ մարդ, է նրանք էլ թող շատ տան»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ սահմանային վերջին լարվածության հետ կապված հակառակորդից այլ բան ակնկալել չի էլ կարելի: «Բա թուրքից ի՞նչ եք սպասում»,- ասաց Սարոյանը: Խոսելով կառավարության կողմից ներկայացված 1000 դրամներ հատկացնելու աղմուկ հանած նախագծից,՝ Սարոյանը հորդորեց սպասել մինչ քննարկվի այդ նախագիծը խորհրդարանում: «Անպայման կխոսամ, կասեմ, […]

«Հերիք է զբաղվել մուրացկանությամբ»

«Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված մի օրինագիծ, որով մեր քաղաքացիները նորից պիտի հարկեր վճարեն, հարկային բեռը ավելանալու է, նախատեսված է եկող տարվանից յուրաքանչյուր աշխատողից գանձել 1000 դրամ, և իբր թե այս գումարները պիտի ծառայեն մեր զինվորների ապաքինմանը և մեր զոհված զինվորների ընտանիքներին»,-այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: […]

Վիրավորներից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում.մանրամասներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն: Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ […]

Իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց: ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային  ուղղությամբ` […]

Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի

Այսօր՝ ժամը 18:15-ին, ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի:  Այս մասին մեր թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրեց  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևսյանը: Մեր հարցին՝ ինչով է պայմանավորված այն փաստը, որ հենց այսօր է անցկացվում նիստը, արդյո՞ք այն արտահերթ է, Թադևոսյանը պատասխանեց. «Նիստը հերթական է, պարզապես անցած հինգշաբթի օրը նիստ չէինք գումարել, ուստի ԳՄ նիստը կլինի այսօր»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված