27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հերիք է զբաղվել մուրացկանությամբ»

«Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված մի օրինագիծ, որով մեր քաղաքացիները նորից պիտի հարկեր վճարեն, հարկային բեռը ավելանալու է, նախատեսված է եկող տարվանից յուրաքանչյուր աշխատողից գանձել 1000 դրամ, և իբր թե այս գումարները պիտի ծառայեն մեր զինվորների ապաքինմանը և մեր զոհված զինվորների ընտանիքներին»,-այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ այսօրվա ապօրինի իշխանբություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե, և միանշանակ է, որ այս քայլը հանրությունը դատապարտում է, և հետևաբար այս օրինագիծը չպիտի արժանանա Ազգային ժողովի հավանությանը: Պատգամավորը հորդորեց դեմ քվեարկել այս օրինագծին: «Հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ 1000 դրամ մուրալ ժողովրդից»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե քննարկման ժամանակ պատգամավորը հնարավորություն կունենա իր տեսակետն արտահայտել, ու հիշեցրեց, որ այս օրինագիծը քննարկվել է տարբեր քաղաքական ուժերի մոտ: «Սա ամենակարևոր նախագիծն է, սրանով մեկ անգամ ևս ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի նկատմամբ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ