ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Աղձքի հնավայր

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, […]