Գոռ Սուջյանը տոն է պարգևել Վանաձորի երիտասարդներին

Նոյեմբերի 12-ին երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Վանաձորում։ Վանաձորի «Հայաստան» մարզահամալիրում կայացել է Գոռ Սուջյանի համերգը։ Ներկա էին ավելի քան 2000 երիտասարդներ։ Երիտասարդներին տոների կապակցությամբ շնորհավորել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ Վահրամ Բաղդասարյանը ի թիվս այլ բարեմաղթանքների […]